ՌԴ խաղաղապահները Արցախում վնասազերծել են 23 հազարից ավելի պայթուցիկ առարկա
Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքները Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Տեղեկությունը տարածել է ՌԴ ՊՆ-ն:
Ստեփանակերտի ծայրամասերը ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյուններից և ցանկացած եղանակային պայմաններում պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր իրականացված գործողության ընթացքում, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են շուրջ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 բնակելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 23 հազարից ավելի պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոնում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`պայթեցման համար անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցառումների կիրառմամաբ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Խաղաղապահները Արցախում օգտագործում են ականազերծման «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր. ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին