Փաշինյանի՝ Մոսկվա ուղևորվելն ապահովվել է ՃՈ մոտ 70 մեքենայի, «Ալֆա» ջոկատի և այլոց ուժերով
«Նիկոլ Փաշինյանը ստիպված է տեղաշարժվել ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների օժանդակությամբ: Հակառակ պարագայում նա պարզապես տեղ չի հասնի»,-նման հայտարարություն է տարածել Փրկություն հանուն հայրենիքի շարժումը:
Ըստ տարածած հաղորդագրության, այսօր վաղ առավոտյան Փաշինյանի՝ օդանավակայան հասնելն ու դեպի Մոսկվա ուղևորվելն ապահովվել է ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի, ոստիկանության զորքերի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ի համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի, «Ալֆա» ջոկատի և այլ կառույցների հազարավոր ներկայացուցիչների ուժերով:
«Սա իսկապես աննախադեպ երևույթ է:
Ուժային կառույցների կողմից նախաձեռնած արտակարգ միջոցառումների հետևանքով արտերկիր մեկնող որոշ քաղաքացիներ չեն կարողացել ժամանակին հասնել օդանավակայան:
Ոստիկանները հրաժարվել են ճանապարհները բացել նաև Փաշինյանի տեղաշարժը լուսաբանող լրատվամիջոցների առջև:
Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին հաջողվել է հասնել օդանավակայան տանող խաչմերուկ և կազմակերպել անհնազանդության ակցիա:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե Մոսկվայում Փաշինյանը ստորագրի որևէ փաստաթուղթ, որը դեմ է Հայաստանի շահերին, ապա նրա համար փակ կլինեն վերադարձի ճանապարհները»։
Նիկոլ Փաշինյանը ստիպված է տեղաշարժվել ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների օժանդակությամբ: Հակառակ պարագայում...
Опубликовано Հայրենիքի փրկության շարժում Понедельник, 11 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց հավաքվածները տրիբունալ, դատ ու գնդակահարություն են պահանջում Փաշինյանի համար
- Փաշինյանը օդանավակայան է հասել 500-ի հասնող ոստիկանների և հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ
- Ակցիա. «Եթե Նիկոլը հակահայ որևէ բան ստորագրվի, ապա Հայաստանի երկինքը փակ է լինելու նրա համար»
- Ինչպես են Մոսկվայում հայերը դիմավորելու Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան