Ջաբրայիլի հրամանատարները պետք է պատժվեն, երեխաներին տարել են առաջնագիծ ու փախել. Անհետ կորած զինծառայողի մայր
Լիլիթ Բադալյանը հոկտեմբերի 9-ից որևէ տեղեկություն չունի իր տղայի մասին, ով ծառայում էր Ջաբրայիլում: Այսօր նա անհետ կորած այլ զինծառայողների ծնողների հետ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ էր:
«Մենք ուզում ենք, որ մեր ձայնը տեղ հասնի, որ բոլորն աշխատեն այս ուղղությամբ, մենք ամբողջ օրը վազում ենք այս ու այն կողմ»,- ասաց տիկին Լիլիթը:
Ժամկետային զինծառայողի մայրը նշեց, որ տղան հոկտեմբերի 9-ին ասել է՝ տանում են առաջնագիծ, այլևս չի կարող զանգահարել:
«Փաստաբաններ պետք է աշխատեն, ցուցմունք ենք տալու, մեղավորները պետք է պատժվեն: Երեխաներին տարել են առաջնագիծ ու հրամանատարները փախել են: Ջաբրայիլի անձնակազմը բոլորն էլ տականքներ են, բոլորն էլ պետք է պատժվեն: Հո ասեղ չեն, որ կորեին անտառում: Երկու ամսից ավելի ասում ենք՝ երեխաները մնացել են այնտեղ, ողջ երեխեք կան, գնացեք: Ոչ մեկ չաշխատեց մինչև երեխաներին սպանեցին, տվեցին ծնողներին»,- ասաց Լ. Բադալյանը:
Նա ընդգծեց՝ շատ պաշտոնյաների հետ են հանդիպել, պաշտպանության նախարարությունում ընդհանրապես մարդ չկա: Հույս ունի, որ գոնե իրավապահ մարմինները կաշխատեն, այլապես ծնողներն արդեն ամեն ինչի պատրաստ են:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողի հայր. Ոչ թե ծնողը պետք է ապացույցներ գտնի, այլ քննչական մարմինները պետք է աշխատեն
- Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը
- Զոհված զինծառայողի հորը հրավիրել են զինդատախազություն
- Զոհված զինծառայողի հայրը պատրաստվում է դիմել դատարան. Ֆանտաստիկ բարդակի հեղինակ ստահակները պետք է պատասխան տան