Եռակողմ բանակցությունները շարունակվում են գրեթե 4 ժամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի միջև բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևն այսօր առավոտյան մեկնել են Մոսկվա: Ինչպես հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, հանդիպումն անցկացվում է Պուտինի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք,որ Կրեմլում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել են ,որ կողմերը նախատեսում են դիտարկել Արցախի Հանրապետության վերաբերյալ երեք երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը և քննարկել տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Կրեմլում ջերմորեն գրկախառնվեց Ալիևի ու Փաշինյանի հետ, վերջիններիս ձեռքսեղմում չեղավ
- Պուտինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին