Քաղաքական 14:42 12/01/2021 Հայաստան

Արտյոմ Գեղամյան․ Փաշինյանի հնչեցրած անցումային արդարադատությունը՝ նրա արարքներին գնահատական տալու համար

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ անցումային արդարադատությունը՝ որպես իրավական ժանր, անհրաժեշտաբար պետք է կիրառվի Նիկոլ Փաշինյանի և նրա որոշումների վրա ազդեցություն ունեցած անձանց արարքներին իրավական ու պատմական գնահատական տալու համար։

«Ժամանակը դեռ ցույց կտա, թե արդյոք հոդվածն իրականում «ընդունելի ժանր է մեր հանրության համար», բայց այդ նույն ժամանակը երեկ ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը՝ որպես իրավական ժանր, անհրաժեշտաբար պետք է կիրառվի Նիկոլ Փաշինյանի և նրա որոշումների վրա ազդեցություն ունեցած անձանց արարքներին իրավական ու պատմական գնահատական տալու համար:

Անցումային արդարադատության գաղափարը առաջին անգամ հնչեցվեց հենց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից: Դրանից անմիջապես հետո անցումային արդարադատության էությունը աղավաղվեց նրա դիլետանտ թիմի կողմից: Պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք արտահայտեցին անհեթեթ մտքեր և բարեփոխումների անվան ներքո կատարեցին պետական ինստիտուտները (և պրոցեսները) ոչնչացնող գործողություններ:

Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունեց հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում իր անկարողությունը: Այլ պայմաններում իմաստ կունենար Նիկոլ Փաշինյանին քննադատել վատ բանակցող լինելու, նրա թիմին՝ միջազգային հանրային իրավունքի չիմացության, դիվանագիտական հմտությունների բացակայության և նման, հիմա արդեն անմեղ թվացող արատների մեջ: Այս փուլն անցել ենք. անիմաստ է:  

Առանց հայկական օրակարագի Մոսկվա մեկնած և իրեն քաղաքական-պետական գործիչ համարող Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների հարցը որակեց «հումանիտար» խնդիր: Դրանով հայ ռազմագերիների հարցը հանվեց մոսկովյան հանդիպման միակ կամ առնվազն հիմնական, այն է՝ ռուս-ադրբեջանաթուրքական օրակարգից՝ որոշում կայացնելու սուբյեկտություն ունեցող երկու մասնակցի համար ստեղծելով օպերացիոն հարմարավետության միջավայր:

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն օտարեց հայ ռազմագերիներին։ Տարբեր պատասխաններ կարող են լինել: Օրինակ, խեղաթյուրված արժեքային համակարգ, սիրո բացակայություն սեփական տեսակի նկատմամբ, քաղաքական-պետական գործիչ խաղալու հերթական ձախողված արարը, «այնպես ուզեցին, չէի կարող չտալ» կրավորական կոնցեպտը, որն ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտնի հոդվածի հիմնական միտքն է, և այլն: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող հայերն իրավունք ունեն ստանալ այս և մյուս հարցերի պատասխանները: Որոշ հարցեր գտնվում են իրավական, այդ թվում՝ քրեաիրավական տիրույթում: Կոնվենցիոնալ քրեադատավարական մեխանիզմների միջոցով, սակայն, որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այս կամ այն արարքի կատարման մեջ կոնկրետ անձի մեղքը և մեղավորության աստիճանը միայն:

Այս համատեքստում «Մեկ Հայաստան» արտախորհրդարանական կուսակցութան կողմից արդեն իսկ ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին: Ավելի քան 700 փաստաբաններ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին, ինչպես նաև՝ նախաձեռնել իրավական այլ գործընթացներ: «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն ավելի առաջ է գնացել՝ պահանջելով պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծում՝ մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքն ուսումնասիրելու համար:    

Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո անհրաժեշտ է ոչ միայն և ոչ այնքան մեղադրական դատավճիռներով կոնկրետ անձանց դատապարտում, այլ նաև՝ ճշմարտության բացահայտում և ազգային համերաշխության հաստատում: Անցումային արդարադատությունն է այն մեխանիզմը, որը մեզ հնարավորություն է տալու հավաքել փաստերը, ուսումնասիրել դրանք, փաստերին և հիմնական գործող անձանց կողմից կատարված արարքներին տալ պատմաիրավական և բարոյաքաղաքական գնահատական:

Այդ պատմաիրավական և բարոյաքաղաքական գնահատականն անհրաժեշտ է ոչ թե իշխանության ձգտող քաղաքական ուժերի կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու, այլ նրա համար, որ հասարակությունը արժանահավատ և համապարփակ տեղեկատվություն ստանա մինչպատերազմյան, բուն ռազմական գործողությունների և զինադադարին հաջորդած բանակցությունների, դրանցում կոնկրետ անձանց կողմից ունեցած դերի, կայացրած որոշումների և արարքների վերաբերյալ: Այդ գնահատականն անհրաժեշտ է պետական կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն դրսևորածների համար, որպեսզի իմանան, ինչ է սպասվում նրանց, ովքեր կգործեն Հայաստանի Հանրապետության ազգային հետաքրքրությունների կամ նպատակների դեմ: Այդ  գնահատականն անհրաժեշտ է հայրենիքի համար իրենց կյանքը տված, հաշմանդամ դարձած կամ գերեվարված անձանց և նրանց ընտանիքների տեղը և դերը պետության կողմից ադեկվատ հասկանալու, կրթության միջոցով ադեկվատ վերաբերմունք ձևավորելու և ադեկվատ աջակցություն ցուցաբերելու համար: Վերջապես, այդ գնահատականն անհրաժեշտ է գրավոր հոդվածի ժանրից սահուն կերպով բանավոր պայմանավորվածությունների ժանր ներխուժած Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով ունեզրկված, սեփական տները սեփական հողում այրած հարյուրավոր քաղաքացիներին արդարացի փոխհատուցում տալու համար:  

Շուտով կներկայացնեմ առաջարկություն՝ ճշմարտության բացահայտման փաստահավաք նախաձեռնությունը և քրեաիրավական գործընթացներն անցումային արդարադատթյան միասնական պլատֆորմ տեղափոխելու վերաբերյալ: Առաջ անցնելով ասեմ, որ 2018-2020թթ. իրադարձությունները ձևավորել են այնպիսի համատեքստ, որ փաշինյանակենտրոն անցումային արդարադատությունը ներուժ ունի որակվելու որպես միջազգային լավագույն փորձ և դասագրքային օրինակ, թե ինչպես անցումային արդարադատության միջոցով հասնել համազգային համերաշխության, ում երբեք չվստահել պետության ղեկը, ինչպես դասեր քաղել անցյալից, և որ ամենակարևորն է, ինչպիսի պետական մոտեցում ցուցաբերել հայրենիքի պաշտպաններին և նրանց ընտանիքներին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}