Խնդրեք ձեր ամերիկացի բարեկամներին դատի տալ Նիկոլին. Գագիկ Մանասյան
«Առաջարկում եմ, որ Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները, էլեկտրոնային կայքերը բացարձակ չլուսաբանեն վարչապետ կոչվածի աշխատանքը»,- այսօր մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ ասաց մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը։
Նրա խոսքով, դրա համար պետք է հասարակական ճնշում։
Մշակույթի գործիչը տեղեկացրեց, որ նախքան վերոնշյալ առաջարկը հնչեցնելը ինքը կապ է հաստատել ՀՌԱՀ-ի հետ, և հետաքրքրվել է, թե արդյո՞ք հեռուստաընկերություններն ունեն նման իրավունք. պատասխանը եղել է՝ այո՛։
«Եթե տվյալ հեռուստաընկերությունը պայմանագիր չունի Կառավարության լրատվական ծառայության հետ, կարող է չլուսաբանել ո՛չ վարչապետի գործունեությունը, ո՛չ էլ անգամ Կառավարության նիստերը։ Դուք հիշո՞ւմ եք, որ որոշ լրատվամիջոցներ հրաժարվեցին հրապարակել վարչապետ կոչվածի Ամանորի ուղերձը»,- նշեց նա։
Գագիկ Մանասյանի երկրորդ առաջարկն ուղղված է ԱՄՆ-ում բնակվող հայերին։
«Դուք բոլորդ գիտեք, որ պատերազմի օրերին ամերիկահայությունը մոտավորապես 70 մլն դոլար նվիրատվություն է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Եվ բոլորդ գիտեք, որ այդ հիմնադրամի գումարները փոխանցվել են պետբյուջե, և ըստ ֆինանսների նախարարության վկայության, ծախսվել են բյուջեի ծրագրին համապատասխան։ Այսինքն՝ բարեգործության նպատակով հավաքագրված գումարները ծախսվել են Հայաստանում ասֆալտ փռելու կամ չգիտեմ ինչ գործողությունների համար»,- ասաց նա։
Ըստ բանախոսի, այդ գումարների նվիրաբերման համար մարդիկ ազատվել են հարկերից, և ԱՄՆ-ի տնտեսությունը կրել է վնասներ, քանի որ զրկվել է իր հարկերից։
«Կարծում եմ, որ մեր այս գործողությունները պետք է մտնեն իրավական դաշտ։ Խնդրեք ձեր ԱՄՆ-ի բարեկամներին՝ դատի տալ Նիկոլին։ Եվ դուք բոլորդ լավ գիտեք, որ ԱՄՆ-ի ամենաստից գյուղի դատարանի որոշումը հնարավորություն է տալիս, որ այս մարդը, ներողություն, այս ոչխարը չկարողանա օգտվել օդանավակայաններից, բանկային քարտերից և այլն։ Իսկ ես վստահ եմ, որ նա ընտանիքով փախչելու է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան
- «Այս իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու»
- Մայրաքաղաքից դուրս դինջացնող թմբիր է. Սամվել Խալաթյան