Շարունակում ենք հանձնել, հանձնվել և հանդուրժել. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն անդրադարձել է երեկ Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու դրան հաջորդած համատեղ հայտարարությանը.
«Հերթական սուտ և անկատար խոստումը
Մինչ այսօրվա եռակողմ հանդիպումը՝ փաշինյանական իշխանությունը պնդում էր, որ Ադրբեջանի հետ կոմունիկացիաները կարող են բացվել, Ադրբեջանին Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ճանապարհ կարող է տրամադրվել՝ բացառապես հայ գերիների և անհետ կորած անձանց հարցի լիարժեք լուծման պարագայում։
Այսօրվա հանդիպման արդյունքում՝ ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և ճանապարհային կապերի բացման վերաբերյալ հայտարարությունը, որը նախատեսում է այս ուղղությամբ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի ստեղծում և այդ խմբի առջև դրված խնդիրների շրջանակ։
Դրան զուգահեռ Փաշինյանը անձնագրեց, որ գերիների մասով հարցը չստացվեց լուծել։
Այսպիսով, չհասնելով որևէ հաջողության իր իսկ կողմից անցած շաբաթ առաջ քաշված նախապայմանի իրագործման հարցում, այն է՝ հայ գերիների և անհետ կորածների հարցի լիարժեք լուծումը՝ Փաշինյանը ստորագրեց իրեն ներկայացված տնտեսական և ճանապարհային կապերի բացման վերաբերյալ հայտարարությունը:
Ի՞նչ է սա, եթե ոչ հերթական դավաճանական սուտ։
Ի՞նչ է սա, եթե ոչ գերության մեջ գտնվող մեր եղբայրների և քույրերի, նրանց ընտանիքների նկատմամբ գործած հերթական անբարոյականություն։
Արդյունքում՝ թշնամին նպատակասլած կերպով շարունակում է իր հաղթահարշավը, իսկ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կրում է հերթական պարտությունը։
Ավելին՝ ի՞նչ կոմունիկացիաների բացման և տնտեսական օգուտների մասին կարելի է խոսել մի երկրի հետ, որը բացահայտ կերպով հրաժարվում է վերադարձնել մեր ռազմագերիներին և խոչընդոտում է անհետ կորած անձանց հայտնաբերելու աշխատանքներին՝ խախտելով իր կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետը։
Ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանով Հայաստանը հանդես է գալիս կապիտուլյանտի և պարտվողի դեմքով, արդյունքում՝ ապահովելով հայկական կողմին շարունակական պարտություններ։
Շարունակում ենք հանձնել, հանձնվել և հանդուրժել»։
Հարակից հրապարակումներ`
- Չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, ոչ մի կոմունիկացիա, միայն միջազգային դատական ատյաններ. Դանիելյան
- Մարուքյան. Հայաստանի բոլոր դեսպանությունները պետք է քուն ու դադար չունենան
- Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի հարցերը մնացին չլուծված. Աբրահամյան
- Միքայել Մինասյան. Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի
- Ինչու՞ որևէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ․ Ա․ Հովհաննիսյան
- Ի՞նչ հայտարարության տակ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը
- Մենք կարողացանք համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրեցինք․Վ․ Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան