Ղազախստանում Նազարբաևի «Նուր Օթան» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում
«Նուր-Օտան» կուսակցությունը, որը գլխավորում է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հաղթեց երկրի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 71.09%-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխնախագահ Կոնստանտին Պետրովը, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է ընտրությունների վերջնական արդյունքները:
Ըստ ԿԸՀ-ի՝ 7% շեմը հաղթահարել են նաև «Ակ ժոլ» կուսակցությունը՝ 10,95% և Ղազախստանի Ժողովրդական կուսակցությունը՝ 9,1% ձայն:
Ըստ ԿԸՀ-ի վերջնական տվյալների, ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 63,25%, քվեաթերթիկներ ստացել են 7,539,280 մարդ՝ ցուցակներում ընդգրկված 11 919 241 ընտրողներից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում