Գորիսից տարբեր համայանքներ տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն գտնվում է ադրբեջանական վերահոսկողության ներքո. ՄԻՊ
Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածից 21 կիլոմետրն այս պահի հաշվարկով գտնվում է ադրբեջանական վերահոսկողության ներքո։ Ասուլիսում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ադրբեջանցի զինվորներն ցուցանակների տեղադրումն անում են բացահայտ սադրանքների ձևով, պարբերաբար զենքով հայտնվում են այդ ճանապարհների վրա։ Այդ ճանապարհները մեր քաղաքացիական բնակավայրերն իրար կապող ճանապարհներն են», - նշեց Ա. Թաթոյանը։
Նրա ներկայացմամբ, Շուռնուխ գյուղը ճանապարհը բաժանվել է երկու մասի՝ ադրբեջանական և հայկական, հայկական մասում խաղաղ բնակիչների տներն են, երեխաներ են խաղում:
«Եթե մեր հայկական կողմում մեր խաղաղ բնակիչներն են, ադրբեջանական կողմում զինվորականներ են: Նրանց կողմից են սադրանքներ արվում»,- ասաց ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանն ընդգծեց՝ սա հետևանք է կիրառվող մեխանիկական մոտեցումների. «Մեխանիկական մոտեցումների պատճառով ուղիղ սպառնալիքների ներքո հայտնվել են խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիության և այլ իրավունքներ, սեփականության իրավունքը կոպտորեն խախտված է»:
Նա նշեց, որ այնտեղ դիրքերը պահելու տեսանկյունից Հայաստանի Զինված ուժերի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերն իրականացնում են հերոսական, անձնուրաց ծառայություն, կարևոր գործառույթ են կատարում նաև ռուսական սահմանապահ զորքերը։ Սակայն, ըստ նրա, կան իրավական հարցեր, որոնք կարգավորված չեն, հրատապ լուծման կարիք ունեն. «Ի՞նչ օրենսդրություն է կիրառվելու այն տարածքներում, որոնք, այսպես կոչված, ադրբեջանական են ու տեղի են ճանապարհատրանսպորտային պատահարներ, օրինակ ոչ միայն հայկական մեքենաների միջև, այլ նաև ադրբեջանակն ու հայկական, ի՞նչ կլինի, եթե հանցագործություն տեղի ունենա, մարդ վթարի ենթարկվի, մարդու մենքենան անսարք է, պետք է կանգնի ու վերանորոգի:
Եթե համարում ենք, որ դա Ադրբեջանի տարածք է, ի՞նչ է նշանակում, պետք է Ադրբեջանի քննչական մարմինները գան, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություններ կամ այլ վարույթներ իրականացնե՞ն, մի հատ էլ բերման ենթարկեն իրենց բաժիննե՞ր: Այս հարցերն ընդհանրապես կարգավորված չեն, մեր պետական մարմիններն այնտեղ չունեն ոչ մի պատկերացում այդ հարցերի վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
- Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից. ՄԻՊ
- Սահմանների որոշման պատճառով Նռնաձորում կան հողատարածքներ, որոնք բնակիչները չեն կարող օգտագործել. ՄԻՊ
- Վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, նաև Կապանից Երևան տանող ճանապարհով տեղաշարժի համար. ՄԻՊ
- Շուռնուխի բնակչին պատկանող տարածքը բաժանվել է երկու մասի՝ «ադրբեջանական» և «հայկական». ՄԻՊ
- Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. ՄԻՊ
- ՄԻՊ. Գերեվարված զինծառայողները պետք է վերադարձվեն Հայաստան անհապաղ ու առանց նախապայման
- Ալիևի ելույթի ձևակերումներն ու շեշտադրումները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը. ՄԻՊ
- Ադրբեջանի նախագահի ելույթների ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին. ՄԻՊ
- Սահմանների որոշմանը վերաբերող բոլոր հարցերը պետք է մանրամասն հետազոտվեն, գնահատվեն մասնագետների կողմից. ՄԻՊ
- Արման Թաթոյանը Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան