Պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը Փաշինյանը մեզ անգամ չի ներկայացրել. Միքայել Համբարձումյան
«Հայաստանն ապրում է մի ժամանակահատվածում, երբ վտանգված է մեր երկրի անվտանգությունը, նման պայմաններում լռելը, մտքեր չփոխանակելը, մեղմ ասած, համարում եմ ոչ ճիշտ»,- հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։
Նա մանրամասնեց, ԱԱԾ-ն ըստ էության ղեկավարել է սեպտեմբերի 30-ից, երբ ծառայության տնօրեն Քյաամյանն ու նրա տեղակալը սեպտեմբերի 30-ին մեկնել են Արցախ՝ տեղում հասկանալու իրավիճակն ու խնդիրներ առաջադրելու, համագործակցությունն ակտիվացնելու համար։
«Առանց քննարկելու ընդունել եմ առաջարկն ու անցել եմ իմ պարտականությունների կատարմանը։ Սակայն հոկտեմբերի 8-ին ինձ համար անակնկալ ես վարչապետից տեղեկացել եմ, որ պարոն Քյարամյանն ազատվում է աշխատանքից ու ես նշանակվում եմ պաշտոնակատար։ Նույն խոսակցության ժամանակ ես հանձնարարական եմ ստացել, որ աշխատանքից պետք է աազատվի նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետը»,-մանրամասնեց Համբարձումյանը։
Նա նշեց՝ Քյարամյանին համարում է Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, նրա ազատման հետ կապված հարցեր առաջացել են, բայց մտածել է՝ նրանց երկուսի գործն է, բայց անհասկանալի է եղել ռազմական հակահետախուզության պետ գեներալ-մայորին ազատումը, որն այդ իրավիճակում ամենակարևոր գործն էր կատարում։ Փաշինյանին հարց տվել է, սակայն պատասխան չի ստացել, իսկ պատերազմական իրավիճակում ղեկավարի հրամանները չեն քննարկվում։ Ազատումը եղել է, նոր նշանակումը՝ ևս։
Հոկտեմբերի 28-ին Համբարձումյանն առաջարկել է իրեն ազատել աշխատանքից, ցանկությունն անակնկալ է եղել Նիկոլ Փաշինյանի համար, չի ընդունել հրաժարականը։
«Հարցը մնաց առկախված։ Ես էլ չպնդեցի, քանի որ ամեն րոպե աշախատանքներ էին տարվում»,-ասաց նա։
Նոյեմբերի 8-ի խոսակցության ժամանակ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ տնօրեն է նշանակվելու Աբազյանը, առաջարկել է տնօրենի տեղակալի պաշտոնում Համբարձումյանը պաշտոնավարի։ Առիթների մասին նա չի ցանկանում բարձրաձայնել։
«Հիմնական պատճառները երեքն են՝ հեղափոխությունից հետո ես միշտ նկատել եմ, որ կա վստահության պակաս այն ԱԱԾ պաշտոնյաների նկատմամբ, որոնք երկար ժամանակ պաշտոնավարել են։ Հետագայում շփվելով վարչապետի հետ՝ ես համոզվեցի, որ այդպես է։ Երկրորդ, ես չէի հասկանում, թե ինչու չի կասեցվում պատերազմը, երբ մենք ամենօրյա ռեժիմով զեկուցում ենք կորուստների, խնդիրների, հեռանկարների մասին»,-ասաց Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան
- Միքայել Համբարձումյանը՝ Փաշինյանին. Մեկ անգամ ևս կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով Ձեզ ցանկալի արդյունքի հասնել չեք կարող