Միքայել Մինասյան. Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը
«Անկախ Միքայել Համբարձումյանի անձի նկատմամբ իմ վերաբերմունքից, նրա հարցազրույցը խորն էր, գրագետ ու կարևոր։ Նա արդեն երրորդ բարձրաստիճան սպան է՝ Մովսես Հակոբյանից ու Օնիկ Գասպարյանից հետո, որ լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողություններին»,- Թելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա ընդգծում է՝ անհրաժեշտ է հասկանալ կոնտեքստը, հոկտեմբերի 20-ը պատերազմի կեսերն էր, մենք կրել էինք ծանր կորուստներ, սակայն հոկտեմբերի 20-ին կնքված խաղաղությունը չէր լինի կապիտուլյացիա։
«Այսօր արդեն պարզ է, որ բարձրաստիճան սպաներն ամբողջությամբ տեղյակ են պահել Փաշինյանին ռազմաճակատում առկա իրավիճակի մասին։ Նիկոլը միտումնավոր թաքցրել է Անվտանգության խորհրդի անդամներից առաջարկները, առնվազն նա թաքցրել է Պուտինի՝ հոկտեմբերիմ 20-ի առաջարկը։ Այսօր արդեն պարզ է, որ Նիկոլը միայնակ է կայացրել պատերազմը շարունակելու որոշումը, նույնիսկ այն պարագայում, երբ պրոֆեսիոնալները խոսել են դրա շարունակության վտանգների մասին։ Ամենակարևորը (դրա մասին Միքայել Համբարձումյանը չխոսեց), մեզ բոլորիս էլ հայտնի է, որ հոկտեմբերի 20-ից հետո էլ Նիկոլին առաջարկվել են պատերազմի ավարտի սցենարներ, որոնք նույնպես մերժվել են»,- նշում է նախկին դեսպանը։
Միքայել Մինասյանը նշում է՝ վերոգրյալից եզրակացությունները ողբալի են.
1. Սուլթանը ցանկացել է թքել պրոֆեսիոնալների կարծիքի վրա։ Եվ ձեզ չթվա, որ դա պատահական է, այն նպատակադրված, մտածված ու նախատեսված տակտիկա էր։
2. Նիկոլը պլան ունի, նա իշխանության է եկել, որպեսզի առաջ մղի Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։ Այդ պլանը հիմա էլ կատարվում է։ Դրա կատարումը դադարեցված չէ։
«Եվ եթե որևէ մեկին թվում է, որ ամեն ինչ վերջացած է՝ սխալվում է։ Ամեն ինչ ընթացքում է»,-ամփոփում է նա իր գրառումը։
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Անգամ ԱԱԾ չի հասկացել Փաշինյանի մոտիվացիաները
- Պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը Փաշինյանը մեզ անգամ չի ներկայացրել. Միքայել Համբարձումյան
- Առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիները մեկ մարդու խղճի վրա են
- Ինչպես 44 օր ստել են, այսօր ևս ստում են, եթե այդ 62 ԱԹՍ-ները խոցել են, ո՞նց են դա հաշվարկել․ Մովսես Հակոբյան
- Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնային փախսականներ՝ այսօր մեզ մեղադրելու էին այն հանձնելու մեջ. Լենա Նազարյան
- ԶՈՒ ԳՇ պետը պատմել է պատերազմին նախորդած ու դրա ընթացքում իր հայտարարությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան