Նեթանյահուն իր թվիթերյան օգտահաշվից հեռացրել է Թրամփի նկարը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր թվիթերյան օգտահաշվից հեռացրել է Թրամփի նկարը: Քայլ, որը նշանակում է հեռանալ Դոնալդ Թրամփից: Այս մասին գրում է Pars Today-ը։
Թրամփը երկրորդ անգամ իմպիչմենթի շեմին է հայտնվել, ինչը կարող է խնդրահարույց լինել Նեթանյահուի համար, որ նույնպես բազում քաղաքական խնդիրների է դիմագրավում:
Երկար ժամանակ էր, որ Նեթանյահուի թվիթերյան էջի գլխավոր նկարը Սպիտակ տանը Թրամփի հետ նրա հանդիպման նկարն էր:
«Դա վկայում էր բռնագրավված տարածքներում Թրամփի սիրված լինելու և Նեթանյահուի հետ նրա սերտ կապերի մասին: Սակայն երեքշաբթի առավոտյան նկարը փոխվել է և փոխարենը տեղադրվել է Նեթանյահուի նկարը՝ COVID-19-ի պատվաստանյութը ստանալիս, կորոնավիրուսի դեմ պայքարի անհրաժեշտության մասին ուղերձով:
Նեթանյահուի թվիթերյան օգտահաշվում այդ փոփոխության մասին ոչ մի բացատրություն առայժմ չի ներկայացվել»,-գրում է կայքը։
: