Կապալառուն գնացել է՝ չվերանորոգելով Որոտանի հիդրոկասկադը, 6 մլրդ դրամի վնաս է առաջացել. փոխնախարար
Ըստ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի, շատ թյուր կարծիք է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ամբողջությամբ կապված է Ատոմակայանի երկարատև կանգառի հետ։
«Սակագնի բարձրացման ընդամենը մի մասն է Ատոմակայանի կանգառով պայմանավորված։ Դա այսպես թե այնպես պետք է լիներ, շուտ թե ուշ՝ լինելու էր։ Սակագնի բարձրացման պատճառ է նաև արտարժույթի գործոնը։ Պատճառներից մեկն էլ՝ նախկինից կուտակված դեֆիցիտն է, իսկ մյուսը՝ Որոտանի հիդրոկասկադի առաջացրած վնասն է։ Դա ոչ թե հիդրոկասկադն է առաջացրել, այլ դրա վերանորոգումը չավարտելու հետևանքով է։ Մոտ 6 մլրդ դրամի վնաս է առաջանում, քանի որ Որոտանի հիդրոկասկադի վերանորոգում չի եղել, COVID-ի և պատերազմի պատճառով կապալառուն գնացել է, չի ավարտել վերանորոգումը։ Եվ մենք Որոտանը փոխարինել ենք հին Հրազդանով։ Նոյեմբերի 1-ից սկսած հին Հրազդանն է գործում»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՏԿԵ փոխնախարարը։
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց՝ եթե թերացումներ և խնդիրներ չլինեին, ապա հոսանքի գինը կիջներ։
«Այո՛, փոխարժեքն էլ դեր ունի, բայց եթե այն մի 50 դրամ էլ բարձրանա, էլեկտրաէներգիայի գինը մի 7 դրամով էլ կավելանա՞։ Ինչի՞ հետևանքով է փոխարժեքը բարձրացել։ Ճգնաժամ է, Արցախը մեզ էլեկտրաէներգիա չի տալիս, մինչդեռ մինչև պատերազմը տալիս էր, հիմա կարող է պարզվի, որ մենք ենք էլեկտրաէներգիա տալու Արցախին։ Պրոբլեմների զամբյուղ է, որը կառավարման գործընթացների թերացումների հետևանքով է առաջացել»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 1-ից 400 կՎտժ-ից ավելիսպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին