Մայրաքաղաքից դուրս դինջացնող թմբիր է. Սամվել Խալաթյան
«Այսօր մենք զրկվել ենք վերջին 100 տարում ստեղծված ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպատակաուղղված ամեն տեսակ ստեղծագործությունից՝ սկսած ազգագրական երգերից, վերջացրած բեմադրություններով և գրքերով»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ ասաց արձակագիր Սամվել Խալաթյանը։
Արձակագիրը նշեց, որ Արցախում երեք թանգարան ստեղծած, ակադեմիկոս Գուրգեն Գաբրիելյանցը, երբ արվեստի բոլոր ցուցանմուշները պահեստավորել է, արկղերում դասավորել, ԿԳՄՍ նախարարությունից եկել և նրանց հարցրել են՝ այդ արկղերում ոսկի կամ արծաթ կա՞։ Երբ Գ. Գաբրիելյանցն ասել է, որ ոչ, այդ արկղերում միայն կտավներ են, արվեստի գործեր, ըստ արձակագրի, նախարարությունից եկած մարդիկ թողել են և հեռացել։
«Պատկերացնո՞ւմ եք՝ այդ հարստությունը, արվեստի ժառանգությունը մնացել է Շուշիում։ Ինչի կարող է հասնել հայ մարդը, եթե իրեն այլասերող կա։ Եվ այդ դեպքից հետո մենք կարող ենք ասել, որ 5-6 հազար տարվա մշակո՞ւյթ ունենք։ Սարսափելի է պարզապես, և ինչ է դա, եթե ոչ դավաճանություն։ Դավաճանությունը «պոզով-պոչով» չի լինում»,- ասաց նա։
Սամվել Խալաթյանը զարմանքով նշեց, որ թշնամու հետախուզությանը տվյալներ փոխանցած գնդապետին ձերբակալել են, բայց երկիրը թուրքին տվողին չեն ձերբակալում։
«Սա ի՞նչ աբսուրդ է, սա ի՞նչ տրագիկոմեդիա է։ Հիշո՞ւմ եք, խորհրդային տարիներին կար մի ժամանակ, երբ արվեստագետները այցելում էին գյուղեր։ Մենք պետք է թմբիրից դուրս բերենք մեր հայրենակիցներին։ Մենք պետք է գնանք գյուղեր, մարդկանց հանդիպենք, զրուցենք նրանց հետ։ Մայրաքաղաքից դուրս դինջացնող թմբիր է, մենք պետք է կապը սերտացնենք գյուղաբնակների հետ»,- նշեց արձակագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չկարողացանք պայքարել սինի դեմ, ստի դեմ, այժմ պիտի դառնանք մեկ մարմին, պետություն. Մինասյան
- Երբ մտավորականը լռում է, ամեն դավաճան, հոգեկան շան տղա հայրենիք է ծախում. Արմեն Գրիգորյան
- Չոլերից եկել է մի կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին. Վահրամ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին