Տնտեսավարողները կկարողանան մեկ հայտով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ԵԱՏՄ ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացման հարցը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ «ԵԱՏՄ ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականին։
Նա տեղեկացրեց, որ պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների և միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները։
«Պայմանագրի հաստատման դեպքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին»,- ներկայացրեց փոխնախարարը։
Նշենք, որ հանձնաժողովը հավանություն տվեց պայմանագրի վավերացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին