Ռուս կնոջ մարմնում կորոնավիրուսի 18 մուտացիա է ձևավորվել
Ռուս գիտնականները նկարագրել են թուլացած իմունային համակարգով հիվանդի դեպքը, որի մարմնում կորոնավիրուսը ձեռք է բերել 18 նոր մուտացիա։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ լիմֆոմա ունեցող 47-ամյա կնոջ մոտ են առաջացել մուտացիաները: Նա COVID-19-ով վարակվել է 2020 թ.-ի ապրիլին՝ քիմիաթերապիա անցնելու ընթացքում: Դրանից հետո կորոնավիրուսի վերաբերյալ նրա թեստերը ցույց է տվել դրական արդյունքներ մինչ սեպտեմբեր:
«Նոր տարբերակի մուտացիաները համընկնում են նախկինում թուլացած իմունիտետ ունեցող այլ հիվանդների և կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակում առաջացողների հետ»,- ասում է Սիբիրի Դաշնային համալսարանի գենոմիկայի և բիոինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, Գյոտինգենի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Կրուտովսկին:
Բացի այդ, 18 մուտացիաներից երկուսը համընկնում են Դանիայում ջրիմուռներում հայտնաբերվածների հետ, ասվում է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա