Մինչև հունվարի վերջ, փետրվարի սկիզբ Հայաստանը կունենա կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը. Գայանե Սահակյան
«Ամբողջ աշխարհում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը որպես կանխարգելիչ հիմնական միջոցառում, շատ երկրներում սկսվել են մասսայական պատվաստումները: Այս պահին Հայաստանը գործող պայմանագիր ունի COVAX Facility–ի հետ, և նախատեսում են Հայաստանի բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ, խոսքը ռիսկի խմբի անձանց պատվաստելու մասին է»,-ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա հայտնեց, որ այս պահին նախնական բանակցություններ են վարում պատվաստանյութի ներկրման, ներբերման համար. մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կես կունենան առաջին խմբաքանակը, կսկսեն ռիսկի խմբերի շրջանում իրականացնել պատվաստումները:
Գ.Սահակյանը հայտնեց, որ ինտենսիվ բանակցություններ ենք վարում Sputnik V, Moderna, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, քանի որ այս չորսի վերաբերյալ կան հետազոտություններ, կլինիկական փորձարկումների արդյունքներ:
«Մեզ համար կարևոր է պատվաստանյութի անվտանգությունը, արդյունավետությունը:
Զուգահետ այս չորս պատվաստանյութերի վերաբերյալ բանակցություններ ենք վարում, որն ավելի շուտ երկիր կներկրվի, այս պահին չեմ կարող ասել, տարբեր հարցերի հետ է կապված, մինչև վերջին պահը կարող են անակնկալներ լինեն»,- նշեց ԱՆ ներկայացուցիչը:
Հարցին, թե ովքե՞ր են պատվաստվել ՌԴ կողմից տրամադրված Sputnik V պատվաստանյութով բացի առողջապահության նախարարությունից, արդյո՞ք կողմնակից ազդեցություններ եղել են, այդ անձիք հակամարմինների թեստավորում անցե՞լ են, Գ.Սահակյանն ասաց, որ այն ընդամենը 15 հոգու համար է, պատվաստվել է նաև ինքը, որևէ անհաջող դեպք չի գրանցվել պատվաստվելուց հետո, ներարկման տեղում նույնիսկ կարմրություն, ցավ չի նկատվել:
«Հակամարմինների վերաբերյալ չեմ կաորղ ասել, որ հետազոտություն արել ենք, քանի որ մենք ունենք հակամարմինների որոշման թեստեր, իսկ կոնկրետ պատվաստումների դեպքում հատուկ թեստեր են, այս պահին նման թեստեր չեն արվում, ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում»,- ասաց Գայանե Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նունե Բակունց. Կորոնավիրուսի նոր շտամի դեպքում կանխարգելումը, բուժման ընթացքը նույնն է
- 12.01.2021. Կորոնավիրուսի 355 նոր դեպք է գրանցվել, ևս 15 մարդ մահացել է
- Իրանն արգելում է արտասահմանյան ընկերությունների պատվաստանյութերի փորձարկումն իր բնակիչների վրա
- Չինաստանի բնակիչները COVID-19-ի դեմ պատվաստանյութ կստանան անվճար
- Բրիտանիան թույլ է տվել Նուբար Աֆեյանի ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը
- ԵՄ երկրները իրավունք չունեն COVID-19- ի դեմ պատվաստանյութի երկկողմանի պատվերների
- Իրանն արգելեց կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից
- Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո ԱՄՆ-ում բժիշկը մահացել է
- ԵՄ 13 երկրների ԱԳ նախարարները կոչ են արել պատվաստանյութերը տրամադրել Հայաստանին ու ԱլԳ երկրներին մինչև գարուն
- ԱՀԿ-ը հաստատել է Pfizer / BioNTech պատվաստանյութի արտակարգ կիրառումը
- Ռուսական Sputnik V պատվաստանյութը ցույց է տվել ավելի քան 95% արդյունավետություն
- Հայաստանում մի քանի կամավորներներ կստանան կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան