Գուտերեշը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրորդ ժամկետում առաջադրվելու մտադրության մասին
Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում հայտնել է, որ ինքը երկրորդ անգամ է առաջադրվում որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: 71-ամյա Գուտերեշի առաջին հնգամյա ժամկետը լրանում է 2021 թվականի վերջին: Այս մասին գրում է Tass-ը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ առաջին ժամկետը լրանում է այս տարվա վերջին, ես ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ պատրաստ եմ երկրորդ ժամկետը ծառայել որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, եթե այդպիսին կլինի անդամ երկրների կամքը։
Պաշտոնը ստանձնելու պահից ինձ համար պատիվ էր աշխատել ՄԱԿ-ի բարեփոխման ուղղությամբ` հաշվի առնելով նրա անդամ երկրների շահերը, պաշտպանելու մարդկանց արժանապատվությունն ու բարեկեցությունը և ապահովելու կայունություն մեր մոլորակի զարգացման մեջ՝ ապագա սերունդների համար։
Ինձ համար պատիվ կլինի շարունակել ծառայել կազմակերպությանը՝ հետապնդելով դրա վեհ նպատակները»,-ասված է նամակում։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ վերընտրվելու հնարավորությամբ: Ժամկետների քանակի սահմանափակում չկա, բայց մինչ այժմ ոչ ոք չի զբաղեցրել այս պաշտոնը ավելի քան 10 տարի: Համաձայն հաստատված պրակտիկայի` ՄԱԿ-ի ղեկավարը չի ընտրվում Անվտանգության խորհրդի մշտական անդամների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան) ներկայացուցիչներից:
ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ ենթադրվում էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունը կանցկացվի Գլխավոր ասամբլեայի փակ քվեարկությամբ` 2/3 ձայների պարզ կամ որակյալ մեծամասնությամբ: Այնուամենայնիվ, գործնականում ԳԱ-ն հաստատում է միայն Անվտանգության խորհրդի կողմից առաջարկված թեկնածուին` միաձայն հաստատմամբ, հրապարակավ և առանց քվեարկության։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա