Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն
Մարտական գործողությունների Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել են 11 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի աճյուններ:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներում: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով:
Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1222 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր երեք խումբ որոնումները շարունակելու են մարտական գործողությունների Հադրութի, իսկ մեկ խումբ՝ Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում»,- մանրամասնել է Թադևոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 13-ից հետո հայտնաբերվել է 1211 աճյունն. ԱՀ ԱԻՊԾ
- Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել
- Ջաբրայիլի դիրքերում 3 զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
- Արցախի ԱԻՊԾ-ն հունվարի 4-ի դրությամբ հայտնաբերել է 1184 աճյուն
- 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Ջաբրայիլի և Մարտունու ուղղություններից. ԱՀ ԱԻՊԾ
- Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1135 աճյուն. ԱԻՊԾ
- Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն
- Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1039 աճյուն