«Ի ուրախություն մեզ՝ բոլորիս, տարին ավարտել ենք բավականին բարձր և տպավորիչ հարկային կարգապահությամբ»
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով, պատերազմից հետո թոշակ, աշխատավարձ վճարելու հետ կապված խնդիր չկա։
«Ի ուրախություն մեզ՝ բոլորիս, պետք է ասեմ, որ տարին ավարտել ենք բավականին բարձր և տպավորիչ հարկային կարգապահությամբ։ Ստեղծված տնտեսական իրավիճակին համապատասխան՝ հավաքագրումների բավականին լավ մակարդակ է եղել։ Առհասարակ, երկրում ստեղծված իրավիճակը սթափ է գնահատվել, ինչը շատ կարևոր է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նկատեց նա։
Փոխնախարարը վստահեցրեց, որ ֆինանսական իրացվելիության խնդիր ՀՀ-ն չունի։
«Բյուջետային գործընթացը նորմալ ընթացքով սպասարկվում է, և կլինի հստակ հաշվետվություն»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ առաջին անհրաժեշտության մթերքների գինը թանկացել է, ինչո՞վ և ինչպե՞ս պետք է ապրեն մարդիկ, ֆինանսների փոխնախարարն արձագանքեց՝ ֆինանսների նախարարությունը պատասխանատու չէ այդ ոլորտի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան