Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան
«Մենք անհիմն, «հաղթելու ենք» բարբաջանքով ոգևորեցինք մեր 18-20 տարեկաններին և ուղարկեցինք պարտության»,- մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով, այսօր մի ամբողջ ժողովուրդ հայտնվել է պարտվողի հոգեբանական բարդույթի մեջ։
«Մենք նույն վիճակում ենք այսօր, ինչի մասին Չարենցը գրում էր 1920 թվականին։ Բայց նա գրում էր կորսված ու չվերականգնվող հայրենիքի մասին, իսկ մեր հայրենիքը դեռ կա, այն կա այստեղ նստած, տագնապահար, մտահոգ, իրենց անձը մոռացած մարդկանցով»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։
Գրականագետ տեղեկացրեց, որ երեկ լրացել է իր եղբոր անհետ կորած զինվորի 20-ամյակը, իսկ ընտանիքը դեռ նրանից տեղեկություն չունի։
«Ու մեր ականջները խցկեցին անլվա ոչխարի բրդով, թե այս մարդը գնում է Մոսկվա՝ լուծելու անհետ կորածների և գերիների հարցը։ Եվ ինքը զարմանալի անամոթությամբ, ուղղակի հայտարարեց, որ մեզ չհաջողվեց լուծել գերիների և անհետ կորածների հարցը, բայց նրան հաջողվեց լուծել գերեվարված հայրենիքի հարցը։ Նա իր կեղտոտ ստորագրությամբ տվեց մեր հայրենիքի մի զգալի մասը»,- ասաց նա։
Սերժ Սրապիոնյանի կարծիքով, այժմ իրենց խնդիրն այն մտավորականների դեմ պայքարն է, որոնք, զարմանալի չարախնդությամբ հայտարարում են՝ կերա՞ք, Նիկոլի հաջողությունները կատաղեցնում են ձեզ։
«Այդ ո՞ր հաջողությունները, երկիրը թուրքի ցանկությամբ սահմանագծե՞լը, ամբողջ հարավը թուրքին նվիրե՞լը։ Ես հազար ներողություն եմ խնդրում երկրաշարժի զոհերից և նրանց հարազատներից, բայց երկրաշարժը մեզ այնքան չկոտրեց, որքան այս պատերազմը։ Քանի որ այն ժամանակ փլատակի տակ մնացած մարդը հարց էր ուղղում պետականաքանդին, թե ի՞նչ եղավ Ղարաբաղի հարցը...։ Ուրեմն, մեր խնդիրն այս մտավորականներին դաս տալն է, և այն մտավորականին, որ ասում է՝ համախմբվեք այս վարչապետի շուրջ։ Ես չեմ համախմբվում այդ վարչապետի շուրջ, ես համախմբվում եմ ձեր շուրջ, սիրելի՛ մտավորականներ»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։
Նա կարծիք հայտնեց, որ եթե մտավորականները այսօր չհամախմբվեն, ապա վաղն այն դահլիճում, որտեղ իրենք հավաքվել են, թուրքերը կիսալուսին են նկարելու։
«Մենք պիտի դիմակայենք դրան։ Իսկ ո՞րն է մեր հենման կետը. իմ խորին համոզմամբ՝ եռակի խաբված Սփյուռքը»,- նշեց գրականագետը։
Հարակից հրապարակումներ`
- «Այս իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու»
- Մայրաքաղաքից դուրս դինջացնող թմբիր է. Սամվել Խալաթյան
- Մենք չկարողացանք պայքարել սինի դեմ, ստի դեմ, այժմ պիտի դառնանք մեկ մարմին, պետություն. Մինասյան
- Չոլերից եկել է մի կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած «դուսպրծուկ», որը խառնել է ժողովրդին. Վահրամ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին