Երկաթգծի գործարկումից հետո մեր փոքր ու միջին բիզնեսը խեղդվելու է միանգամից. Արամ Սարգսյան
«Եթե Հայաստանն արդեն ունի շատ մեծ վնասներ, ապա Ռուսաստանը նույնպես ունենալու է»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանին օգտագործելու են այնքան ժամանակ, որքան դա պետք լինի, որից հետո «շպրտելու են մի կողմ»։
«Երեկ բացարձակ խղճուկ տպավորություն թողեց մեր պետության ղեկավարը։ Ով դիվանագիտությունից մի փոքր հասկանում է, պետք է իմանա, որ եթե բանակցությունից հետո մի կողմը հպարտ ասում է, որ հիանալի են անցել բանակցությունները, ամեն ինչ լավ է լինելու, իսկ քո պետության այսպես կոչված ղեկավարը բողոքում է՝ ասելով՝ չստացվեց այս հարցը լուծել, չստացվեց այն հարցը լուծել..., այ տղա, բա ինչի՞ համար էիր գնացել։ Եթե դու արժանապատվություն ունես, ո՞նց իրավունք ունես բանակցություններից հետո ասել՝ չստացվեց։ Այդ դեպքում դու ընդհանրապես չպետք է գնայիր բանակցելու։ Սա գնացել ու համաձայնել է բոլոր ապաշրջափակման բաներին, հետն էլ մեր գերիների հարցը չի լուծել»,- նշեց բանախոսը։
Արամ Սարգսյանի խոսքով, երեկ Փաշինյանը ստորագրել է, որ Թուրքիան և Ադրբեջանն իրար հետ իրական կապի մեջ մտնեն։
«Բայց Հայաստանն իր թույլ տնտեսությամբ մրցունակ չէ նրանց համար։ Եվ դու հանկարծ տալիս ես հնարավորություն, որ քո շուկան կլանեն..., ոչ մի ուրախանալու բան չկա։ Մեր ժողովրդին բացահայտ ուզում եմ ասել՝ մեր փոքր ու միջին բիզնեսը խեղդվելու է միանգամից։ Թուրքիայի գյուղատնտեսական ապրանքների գինը շատ ավելի էժան է, քան մերը, թեև մերը որակով է, բայց էժան ապրանքը շատ ավելի արագ է շուկա գրավում։ Երկրորդ՝ նրանք են թելադրելու, քանի որ դու էլի տարանցիկ չես դառնում։ Ամենագլխավոր խնդիրն այն է, որ մենք չենք ապաշրջափակվել։ Թուրքիան իր կողմից կփակի իր ճանապարհը, Ադրբեջանն էլ՝ իր, եթե նման հարց լինի։ Բացի այդ, մենք տնտեսապես մրցունակ չենք Թուրքիայի հետ»,- ասաց քաղաքական գործիչը։
Ըստ Արամ Սարգսյանի, այժմ Թուրքիայի գլխավոր խնդիրը Սյունիքն է, և այժմ Մեղրիով տրվող ավտոճանապարհը հետագայում դառնալու է ավելի լայն հասկացություն, իսկ դրանից հետո հայաթափում է կազմակերպվելու։
«Դա լինելու է, և նրանք հետևողականորեն են գնում իրենց նպատակի հետևից։ Հիմա խդիրն այսպես է դրված՝ կա՛մ Նիկոլն ինքնակամ գնում է, կա՛մ էլ իրենց օգտագործելուց հետո դուրս են շպրտելու»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն իրականացնում է Թուրքիայի և Ադրբեջանի 100 տարվա երազանքը. Լիլիթ Թումանյան
- «Այս իշխանությունները շատ շտապ Հայաստանի երրորդ Հանրապետության «պանիխիդան» են կազմակերպում»
- Թևանյան. 2021-ին մենք պետք է պետությունը ոտքի կանգնեցնենք Նիկոլի, թուրքերի, ադրբեջանցիների ջանքերով ծնկի բերված վիճակից
- Բա գաղտնի բան չէիր անում..․Լրագրողը ՝ Փաշինյանին