Շուրջ 48,700 հայրենազրկված արցախցիներ, ըստ ՌԴ ՊՆ-ի տեղափոխվել են Ստեփանակերտ
Ռուս խաղաղապահներն նախորդ օրն ուղեկցել են արցախցիների մեկ այլ շարասյուն, որով նրանք Հայաստանի Հանրապետության տարածքից վերադարձել են Արցախ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 մարդ:
Ընդհանուր առմամբ 48 հազար 694 հայրենազրկվաներ արդեն վերադարձել են Արցախ։
Ըստ աղբյուրի, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը , տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Քսաներեք դիտակետերում նաև իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 130 փախստական
- Հրադադարից հետո 39 հազար 700 փախստական վերադարձել է ԼՂ. ՌԴ ՊՆ