Չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, ոչ մի կոմունիկացիա, միայն միջազգային դատական ատյաններ. Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Դե առերևույթ պատերազմի հանցագործին անվերջ զիջելը չպետք է բնավորություն դարձնել. չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, չի կամենո՞ւմ զերծ մնալ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայի 118-րդ և 119-րդ հոդվածների կոպիտ խախտումներից, ոչ մի կոմունիկացիա, միայն միջազգային դատական ատյաններ։
Ոչ մի երաշխիք, որ վաղն էլ մի գյուղացու՝ «բարի ավանդույթների» համաձայն, ինչի հետ բազում անգամ ենք բախվել, հենց իր բակում չեն ձերբակալի պետական սահմանը հատելու համար։ Էլ չեմ խոսում մյուս կարևոր, բայց ռազմագերիների համատեքստում ոչ այնքան հարիր հարցերի մասին ...»:
Մեկնաբանություններում Գ. Դանիելյանը նաև նշել է. «Ի դեպ, վերջ տվեք ռազմագերիների հանձնումը հումանիտար հարց որակելը, միջազգային պարտավորություն կատարելը ե՞րբ դարձավ հումանիզմ։ Հումանիզմն այն է, երբ պարտավոր չեք, բայց մարդասիրությունից դրդված քայլեր եք անում։ Եվ հետո` թուրքը հումանիզմ չի սիրում և հենց դրա անունը դրեցիր հումանիզմ` սկզբունքորեն չի անի»:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Հայաստանի բոլոր դեսպանությունները պետք է քուն ու դադար չունենան
- Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի հարցերը մնացին չլուծված. Աբրահամյան
- Միքայել Մինասյան. Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի
- Ինչու՞ որևէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ․ Ա․ Հովհաննիսյան
- Ի՞նչ հայտարարության տակ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը
- Մենք կարողացանք համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրեցինք․Վ․ Պուտին
- Պուտինը Կրեմլում ջերմորեն գրկախառնվեց Ալիևի ու Փաշինյանի հետ, վերջիններիս ձեռքսեղմում չեղավ
- Պուտինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին
- Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան