«Ադրբեջանական լվացքատուն»․ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Վոլոնտեն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին փոխնախագահ, այդ կառույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատարանի կողմից դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելոը համար։ Այս մասին գրում է իտալական Il Fatto Quotidiano-ն։
Վոլոնտեին առաջադրված մեղադրանքը կոռուպցիան է: Դատավորները նշել են, որ նա չարաշահլ է իր գործառույթը՝ կես միլիոն եվրո ստանալով ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից։ Դատախազների կողմից վիճարկվող կաշառքը կազմել է մոտ 2.4 միլիոն եվրո, սակայն դատավորները արդարացրել են երեք մասով, ավելի քան 1.8 միլիոն գանձման գումարը:
Հիշեցնենք, որ Լուկա Վոլոնտեն ներառված էր Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ։ Նա մեղադրվում է Ադրբեջանից 2,3մլն եվրո կաշառք ստանալու մեջ։ Այդ գումարով նա նաև կաշառել էր ԵԽԽՎ պատգամավորներին՝ 2013թ․-ի հունվարին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի զեկույցի տապալման համար։
Վոլոնտեի նկատմամբ Միլանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել 2016թ․-ին։
Հիշեցնենք, որ «The Guardian» պարբերականի կողմից անցկացված լրագրողական հետաքննությունը սկանդալային բացահայտումներ է արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ։ Բացահայտվել էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանական լվացքատան» կասկածյալների տները երեկ խուզարկության են ենթարկվել
- Միլանում մեկնարկել է Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մեջ ներառված Լուկա Վոլոնտեի դատավարությունը
- Նաիրա Զոհրաբյան. Պետք է պահանջել՝ ադրբեջանական լվացքատան բոլոր մանր և մեծ դերակատարները վայր դնեն ԵԽԽՎ պատգամավորի մանդատը։
- Ադրբեջանական լվացքատունը լսվում է ԵԽ հանձնաժողովում
- Ադրբեջանի կողմից կաշառված ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործում նոր զարգացումներ են տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան