Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը
Այսօր կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը։ Լուրը հայտնում են թատրոնից:
Ժակ Ենգիբարյանը ծնվել է 1936 թվականին Լենինգրադում։ Մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1953 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1953-1958 թվականներին սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։
1958-1962 թվականներին եղել է Վիլնյուսի ռուսական դրամատիկ թատրոնի դերասան, մինչև 1977 թվականը որպես դերասան աշխատել է Խորհրդային միության տարբեր քաղաքներում՝ Պետրոզավոդսկ, Օմսկ, Բաքու, Թբիլիսի: 1977 թվականից աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1993 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Նա խաղացել է «Հերակլեսի սխրանքները», «Անժելո», «Բոռը», «Դարտանյանը և երեք հրացանակիրները», «Նամուս», «Արշակ թագավոր», «Քանդած օջախ», «Մխիթար սպարապետ», «Ցիլինդր», «Պահանջվում է ստախոս», «12-րդ գիշեր» ներկայացումներում, «Քայլեր մշուշում» ֆիլմում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները