«Հրապարակ». Մոսկվայում տեղի հայերը Փաշինյանին դիմավորեցին «Դավաճան հողատու» և այլ պաստառներով, բայց ակցիան անշուք անցավ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին երեկ Մոսկվայում տեղի հայերը դիմավորեցին «Դավաճան հողատու» և նմանատիպ այլ պաստառներով։ Բայց ակցիան, կարելի է ասել, անշուք անցավ. ինչպես Երևանում չկարողացան կանխել նրա թռիչքը Մոսկվա, այնպես էլ Մոսկվայում չկարողացան նրան «պատշաճ դիմավորել»։
Ընդամենը մի քանի տասնյակ հայեր Ռուսաստանում ՀՀ դեսպանատան դիմաց, ինչ-որ պաստառներ էին փակցրել դեսպանության ցանկապատին՝ Փաշինյանին մերժող գրություններով, ստորագրահավաք էին անցկացնում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և վերջ։
Ակցիան կազմակերպել էին Ռուսաստանի հայերի միությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, և տեղի դաշնակցականները։ Վերջիններս մեկ ժամ անց հեռացրին պաստառը, ինչից հետո էլ աստիճանաբար նվազեցին ակցիայի մասնակիցները։ Մեզ ասացին, որ նախորդ օրը մեկնարկած ստորագրահավաքին միացել է մոտ 500 մարդ, որից մոտ 70-80 հոգին երեկ է ստորագրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։