Մարուքյան. Հայաստանի բոլոր դեսպանությունները պետք է քուն ու դադար չունենան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը:
Հայաստանի բոլոր դեսպանությունները աշխարհի բոլոր մայրաքաղաքներում և մեր դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային կառույցներում պետք է քուն ու դադար չունենան, բարձրաձայնեն հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը` միջազգային ճնշում բանեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով (Ժնևյան կոնվենցիաներով), հրադադարի փաստաթղթով պարտավորություն ստանձնած Ադրբեջանի իշխանությունների վրա:
Սա ոչ միայն 21րդ դարի քաղաքակիրթ աշխարհին չհամապատասխանող վարքագիծ է, այլ նաև միջազգային հանցագործություն, որը պետք է բարձրաձայնել բոլոր հարթակներում»։
Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը: Հայաստանի բոլոր...
Опубликовано Edmon Marukyan Понедельник, 11 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի
- Ինչու՞ որևէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ․ Ա․ Հովհաննիսյան
- Նիկո՛լ, գոնե մեկ գերու հարց լուծեիր, գնացել էիր Ադրբեջանի ուզածն անելո՞ւ․ Սևակ Հակոբյան
- Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները