Փաշինյանը գնաց պարտվողի դերում լիզեց Ալիևի կոշիկները. Նարեկ Մանթաշյան
«Հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ փլուզվեց ստի և կեղծիքի այն կարևորագույն մասը, որը Փաշինյանը և իր շրջապատը ներկայացնում են, թե իբր նա ռուսների հետ ունի փայլուն հարաբերություններ և նրանց ցանկությամբ է շարունակում պաշտոնավարել»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել անգամ մոտենալ այցի գերնպատակին՝ գերիների վերադարձի խպնդրին և փլուզվել է այն սուտը, որով կերակրում էր գերիների ծնողներին, թե իբր ընդդիմադիրներն են խանգարում խնդրի լուծմանը:
«Փաշինյանը գնաց պարտվողի դերում լիզեց Ալիևի կոշիկները»,-հայտարարեց ՀԿ համանախագահը և նկատեց, որ այն ցավով է ասում և օգտագործում է հենց Նիկոլ Փաշինյանի բառամթերքը, քանի որ տարիներ շարունակ «ծուռվիզ քաղաքականության» մասին հենց Փաշինյանն է ասել:
Ըստ բանախոսի՝ Նիկոլ Փաշինյանը նորից գնաց Մոսկվա և ծուռվիզ Գիքորի դեմքով այնտեղ նստեց՝ չկարողացավ ներկայացնել Հայաստանի ազգային շահը և ներկայիս անկումային իրավիճակում որևէ դրական բան կորզել ի շահ Հայաստանի:
Նարեկ Մանթաշյանի խոսքով, կա Փաշինյանի համար կարևոր շահ և Հայաստանի ազգային շահ, որոնք հակադրված են, քանի որ նրա շահը իր պաշտոնից կառչված մնալն է, իսկ ՀՀ-ի շահը՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելը:
«Նիկոլ Փաշինյանի շահն այն է, որ օր ավել մնա պաշտոնի, օր ավել իր թիմի ցանկություններին հակուրդ տա, օր ավել լափի: Նա փորձում է օր ավել իր պատժի ժամկետը հետաձգել»,- նկատեց Մանթաշյանը և հավելեց, որ «Կոնսենսուս -1»-ը ոչ միայն քաղաքական ուժերի օրակարգ է, այլև Հայաստանի Հանրապետության՝ որպես կոնսենսուս, որից հանվում է մեկը՝ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Մանթաշյանի, բոլոր այն քաղաքացիները, որոնք այսօր շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին պետք է հասկանան, որ նարնք հակադրվում են ՀՀ շահին:
Անդրադառնալով զինվորական բարձրաստիճան կազմի, մասնավորապես՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի լռությանը՝ «Այլընտրանք» ՀԿ համանախագահը նկատեց. «Ուսադիր կրողները, որոնց նպատակը պետք է լինի ՀՀ անվտանգության ապահովումը, կարծես դավաճանի հետ գործարքի են գնացել և այդ լռությունը շարունակում է հանցավոր լռություն մնալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան