«Թավշյա հեղափոխականները» լուծման եզրին հասած Ացախյան հիմահարցի հնարավորությունները զրոյացրին. Սենոր Հասրաթյան
Գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է..
««Թավշյա հեղափոխականները» գալով իշխանության, գրեթե, լուծման եզրին հասած Ացախյան հիմահարցի բոլոր տեսանելի հնարավորությունները ոչ միայն զրոյացրին և արդյունքում «վաստակեցին» պատերազմ ու երկիրը տարան խայտառակ պարտության, այլև 21-րդ դարում մեզ համար ստեղծեցին նոր «Հայկական հարց»: Հարց, որի լուծման բանալին գտնվում է ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Բաքվում կամ Ստեփանակերտում, այլ բացառապես Երևանում: Հենց այստեղ է վճռվում հայության ճակատագիրը և այն փրկողն առաջին հերթին պետք է լինի Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդը...
Հ.գ.- Խաղաղ ու հացառատ ապրելը յուրաքանչյուր բանական էակի անօտարելի ցանկությունն է, բայց երբ այն դառնում է կյանքի միակ նպատակ, հավանականությունը շատ մեծ է, որ կարող ես կորցնել ոչ միայն խաղաղությունն ու հացը, այլև սեփական ինքնությունը...»:
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Պարտության նիրհից զարթնելու պահն է, ուշանում ենք
- Սենոր Հասրաթյան. Ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքերը դեռևս սպառված չեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին