Սլուցկի. Պուտինի, Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածությունները կօգնեն բարելավել կյանքը Ղարաբաղում
Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն այժմ «ավելի ու ավելի պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս նրա հողի վրա»: Այս մասին գրում է Tass-ը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հաջորդած պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ ենթակառուցվածքը և բարելավել խաղաղ բնակիչների կյանքը»,-լրագրողներին ասել է Սլուցկին:
Ըստ նրա, 30 տարի շարունակվող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում այժմ «ավելի ու ավելի շատ պատմություն է դառնում, և կայուն խաղաղություն է գալիս»:
«Եվ դրանում կա Ռուսաստանի՝ որպես արդյունավետ միջնորդի մեծ դերը: Այս փաստը ճանաչում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական», - շեշտել է Սլուցկին:
Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանը կշարունակի «օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, իսկ խաղաղապահները կշարունակեն պահպանել խաղաղությունը տարածաշրջանում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն՝ «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակման շուրջ», սակայն Ալիևը չի համաձայնել վերադարձնել հայ ռազմագերիներին։
Հարակից հրապարակումներ`
- Չի պատրաստվո՞ւմ ռազմագերիներին հանձնել, ոչ մի կոմունիկացիա, միայն միջազգային դատական ատյաններ. Դանիելյան
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյան դերակատարն այլևս զրո է, իսկ խորհրդատվության կարիք չունի, քանի որ ինքը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել
- Չգիտեմ, թե ինչու Նիկոլն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ դա չտեսա․ Միքայել Մինասյան
- Ի՞նչ հայտարարության տակ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված․Ն․ Փաշինյան
- Մենք կարողացանք համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրեցինք․Վ․ Պուտին
- Պուտինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին
- Փաշինյանի՝ Մոսկվա ուղևորվելն ապահովվել է ՃՈ մոտ 70 մեքենայի, «Ալֆա» ջոկատի և այլոց ուժերով
- Կրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Փաշինյան-Ալիև այսօրվա հանդիպման շուրջ