ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը
2020 թ.-ի երրորդ եռամսյակի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց «Տոյոտա Երևան» ընկերության համալիր սպասարկումը: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան ընկերությունից։
««Տոյոտա Երևան» ընկերությունը համարվում է հայկական շուկայի խոշորագույն ավտոդիլերը և TOYOTA և LEXUS ապրանքանիշերի ավտոմեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի, ինչպես նաև ներմուծված ապրանքանիշերի ավտոմեքենաների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը հնարավորություն ընձեռեց հաճախորդին օգտագործել առաջադրված խնդրի լուծման պահին անհրաժեշտ հասանելի դրամական միջոցների ծավալը՝ ապահովելով հաճախորդի բիզնեսի անխափան աշխատանքը և բանկային պրոդուկտների լայն տեսականու լիարժեք օգտագործումը:
Արդյունավետ համագործակցության շրջանակներում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Տոյոտա Երևան» ավտոսրահը մեկնարկել են ֆիզիկական անձանց համար նախատեսված համատեղ ավտովարկավորման ծրագիր՝ աննախադեպ շահավետ պայմաններով, ինչը հնարավորություն է տալիս մինչև ընթացիկ տարվա վերջ ավտոսրահից ձեռք բերել ավտոմեքենա՝ ընդամենը 4% կանխավճարով:
Իրավաբանական անձանց համար նախատեսված ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լայն շրջանակի համար: Կորպորատիվ բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում բազմաթիվ վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են՝բիզնեսը և ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատություններում գործող վարկերի վերաֆինանսավորումը՝կախված ձեռնարկատիրոջ գործունեության ոլորտից և առանձնահատկություններից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է մրցակցային տոկոսադրույքներով վարկեր ՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով, ռուսական ռուբլով, ազգային արժույթով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրությունում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին