Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 857 նոր դեպք
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 857 նոր դեպք։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Նշվում է, որ ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 17 795 թեստ, այդ թվում ՝ 11 934 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 5 861-ը՝ PCR թեստով: Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 1 857 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 241 637 դեպք։
Բացի այդ, վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 993 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 227 208:
Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 24 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա