Վրաստանի քաղաքացիներին արգելված է հատել ՀՀ սահմանը
Վրաստանյան սոցցանցերում հայազգի օգտատերերը տեղեկություն են տարածում, որ ՀՀ կառավարության կայացրած որոշումը՝ ցամաքային սահմանը հատելու հետ կապված վերաբերում է նաև Վրաստանի քաղաքացիներին ու այսուհետ առանց որևէ խնդրի կկարողանան հատել Վրաստան-ՀՀ սահմանը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Տեղեկությունն Ալիք Մեդիայի հետ զրույցում հերքեցին Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից:
«Վրաստանն իր քաղաքացիներին թույլ չի տալիս հատել ցամաքային սահմանը»,- նշեցին ծառայությունից ու հավելեցին, որ տեղեկություն չունեն, թե երբ հնարավոր կլինի առանց խնդիր այցելել հարևան երկիր:
Նշենք՝ կան բացառություններ, որոնք հնարավորություն ունեն դուրս գալ Վրաստանից ու հատել ՀՀ սահմանը, օրինակ՝ ուսանողները:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ևս վեց ամսով երկարաձգել կարանտինը՝ որոշակի արտոնություններով: Այսուհետ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մուտք գործել ՀՀ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա