Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի հարցերը մնացին չլուծված. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի վարչապետը միայն արձանագրեց, որ իր բարձրացրած երկու խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցը մնացին չլուծված. ենթադրում եմ, որ դրանք նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկվել։
Երեք ղեկավարների՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսից ու դրան հաջորդած համատեղ ասուլիսից պարզ դարձավ, որ քննարկման առանցքում ռեգիոնալ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերն էին՝ կոմունիկացիաների բացում, ենթակառուցվածքներ և միջազգային փոխադրումներ և միայն ընդհանուր բնույթի ձևակերպումներ ռեգիոնալ անվտանգության ու դրա ապահովման մեխանիզմների մասին։
Ու այս ամենն այն պարագայում, երբ այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը որպես նախապայման էր ներկայացնում, որի ամբողջական լուծումից հետո միայն պետք է անցնեին կոմունիկացիաների բացման առարկայական քննարկումներին»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի
- Ի՞նչ հայտարարության տակ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված․Ն․ Փաշինյան
- Մենք կարողացանք համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրեցինք․Վ․ Պուտին
- Պուտինը Կրեմլում ջերմորեն գրկախառնվեց Ալիևի ու Փաշինյանի հետ, վերջիններիս ձեռքսեղմում չեղավ
- Արփինե Հովհաննիսյան. Փաշաևան հունվարի 11-ին ստորագրելու ու իրականացնելու է էրդողանի ու Ալիևի երազանքը