Ողջերին փնտրող խմբին Կարմիր շուկայի մոտից հետ են ուղարկել. անհետ կորած զինծառայողի հարազատ
«Այսօր ողջերին փնտրելու համար երկու անձնակազմ էր դուրս եկել, սակայն Կարմիր շուկայի դիրքերում, այսինքն՝ արցախա-ադրբեջանական սահմանին, որոնողական աշխատանքներ իրականացնողներին հետ էին ուղարկել մառախուղի պատճառով»,- ուղիղ եթերում Արցախից ասում է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Նրա խոսքով, ասել էին՝ այսօրվանից սկսած ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու որոնողական աշխատանքների գծով՝ ավելի լայնածավալ, մեծ մասշտաբի աշխատանքներ են կատարվելու, առավոտ այդպես էլ եղավ, սակայն ողջերին փնտրողներին հետ էին վերադարձրել, իսկ մարմինների որոնելու համար խմբեր էին գնացել երեք ուղղությամբ:
Ա. Ղուկասյանն անդադարձավ նաև օրեր առաջ տեղի ունեցած մի միջադեպի, երբ անհետ կորած զինծառայողի հայրը հարվածել էր պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Եղբայրը հայտնել է, որ նրան 72 ժամով կալանքի տակ են վերցրել:
«Ուզում եմ այս խոսքն ուղղել մեր պատկան մարմիններին. լավ, այդ մարդը, որ այդ գործողությունը կատարել է, այդ քայլին գնացել է, այդ մարդուն կալանքի եք վերցրել, մտածել եք, թե ինչի՞ է այդ քայլն արել, ինչն է դրդել նրան կամ ում կատարած գործողությունների հետևանքով է այդ մարդը դիմել նման քայլին:
Եթե որևէ մեկն այլ անձի հասցնում է ինքնասպանության, այդ մարդուն էլ են չէ՞ դատում: Նույն ձևով պետք է դատվեն այն մարդիկ, ովքեր այդ ծնողին հասցրեցին այդ վիճակին: Մարդը վշտից, անզորությունից, այս պետության թույլ լինելուց դիմել է այդ քայլին: Ինձ որ ասացին՝ նման բան են արել, ես ասացի՝ մի բան էլ քիչ է արել:
Այդ ամեն ինչի առաջին մեղավորը դուք եք: Երեք ամիս է մարդիկ ձեր դռներից այն կողմ չեն գնում:
Այս օրին հասցնողին բռնեք, դատեք, ապա նոր դարպասին հարվածողին: Մարդու երեխուն բերեք տվեք իրան, թող ձեր դարպասը չջարդի»,- ասաց Ա. Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև հիմա մարդասպանները ջիպերով կայֆավատ են լինում, երեխեքն էլ այնտեղ կոտորվում են. անհետ կորած զինծառայողի հարազատ
- Ջաբրայիլի հրամանատարները պետք է պատժվեն, երեխաներին տարել են առաջնագիծ ու փախել. Անհետ կորած զինծառայողի մայր
- Ճիշտ են ասում, զանգի ԱԱԾ տնօրենին, հետո կասեմ ինչի համար. Հրամանատարի պատասխանը՝ անհետ կորած զինծառայողի մորը
- Գեներալին, հրամանատարին ասում էի՝ իմ տղան կոնկրետ այստեղ է, բացարձակ ոչինչ չարեցին. Անհետ կորած զինծառայողի հայր
- Դիահերձարան եմ գնացել, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Անհետ կորածի հարազատ. «Սև նոր տարի կբերեմ գլխներիդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան