Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելուն
Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելուն։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը։
Գործակալության հարցման արդյունքում պատահականորեն ընտրվել է 715 տնային տնտեսություն և 1214 բջջային հեռախոսահամար:1041 մարդ է համաձայնել պատասխանել հարցերին: 80%-ը դեմ է քվեարկել երկրում օլիմպիական խաղեր անցկացնելուն, 35.3% -ը՝ ցանկացած մարզական միջոցառմանը ` համավարակի իրավիճակի վատթարացման պատճառով, իսկ ընդհանրապես հարցվածների 44,8% -ը ճիշտ է համարում, որ այդ մարզահանդեսը կրկին հետաձգվի։
Հունվարի 10-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 288 818 դեպք, որից 3850-ը` մահվան ելքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները