Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հպարտություն կլինի ճապոնացիների համար․ Թոմաս Բախ
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը իր հերթական հարցազրույցի ընթացքում անդրադարձել է սպասվող օլիմպիական խաղերի անցկացմանը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Նա մասնավորապես ասել է․
«Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հպարտություն կլինի ճապոնացիների համար: Համաշխարհային սպորտի այդ մարզահանդեսը աշխարհին հույս ու հավատ կներշնչի»։
Նա նաև նշել է, որ հասկանալի է համաճարակի ընթացքում խաղերը հյուրընկալելու մտահոգությունները։
«Ճապոնիայում, չնայած համավարկի տարածմանը, շարունակվում են մրցումներ անցկացվել, ինչպես նաև ընթանում է պատվաստանյութի փորձարկումը և թեստային մեթոդների մշակումը»,- տեղեկացրել է ՄՕԿ նախագահը։