ԱԻՊԾ. Ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում