Ախալքալաքում և Նինոծմինդայում Covid-19-ի նոր դեպք չի հաստատվել
Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4219: Ընդ որում, 319 դեպք Ախալքալաքում է գրանցվել, իսկ 142 դեպք՝ Նինոծմինդայում:
Jnews-ին Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն հայտնել է, որ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 29 նոր դեպք։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 270 անձ:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 13 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3799, մահվան դեպքերը՝ 43։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 618 նոր դեպք
- Վրաստանի քաղաքացիներին արգելված է հատել ՀՀ սահմանը
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 857 նոր դեպք
- Վրաստանը կորոնավիրուսի գագաթնակետային ժամանակահատվածն անցել է. Գամղրելիձե
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա