Հիմա ձեր այդպիսի գայթակղություններին չեմ տրվի. Ջհանգիրյանին հիշեցրեցին Փաշինյանի հետ ունեցած երկխոսությունը
«Սահմանադրության և կանոնակարգ օրենքի համաձայն իրավաբան-գիտնականը ԲԴԽ կազմում հայտնվելու որևէ այլ ճանապարհ չունի, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց»,- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է առաջադրել որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու:
Նա այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ժամանակին իրեն, երբ պատգամավոր էր, մեղադրում էր, թե ծառայում է նախկին իշխանություններին, հիմա նրա իշխանության օրոք եկել է ու հավականում է ԲԴԽ անդամի թեկնածուի, ուստի հիմա ո՞ւմ է ծառայելու:
Նրա խոսքով, քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, որ ձայները չեն բավարարելու, որովհետև 3/5-րդ է պահանջվում ընտրության համար, բնականաբար, համաձայնել է թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելուն:
«Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի: Ուրախ կլինեմ, որ հենց այսօր ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ևս ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելուն, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի»,- ասաց նա:
Լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե նույն երկխոսության ժամանակ Փաշինյանի նախագիծն անգրագիտություն էր որակել, նա էլ ասել էր՝ ով իր նախագիծը անգրագիտություն է որակում, անգագետն ինքն է, սրանից հետո ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը նրա իշխանության օրոք, Գ.Ջհանգիրյանն ասաց.
«Հիմա ձեր այդպիսի գայթակղություններին չեմ տրվի, անցած գնացած… Ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ ու Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության, որպես կալանավոր, բանտարկյալ գործունեության, բայց դրա ժամանակը չէ, այդ խարդավանքներին հիմա չեմ ուզում տրվել»։
Լրագրողները հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ջհանգիրյանը երազում է գլխավոր դատախազ դառնալ,վերջինս արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն է ասե՞լ, չգիտեմ։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ մի հոդված էր գրել, որտեղ ինքը հայտարարում էր՝ ինքը գտել է Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի։
Ես տվել եմ համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադվելուն, իմ որոշումը դա է»:
Ի պատասխան հարցերի, նա նշեց, որ իր թեկնածությունն առաջադրել է խմբակցությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որևէ հարցի որևէ քաղաքական գնահատական չի կարող տալ, քանի որ ԲԴԽ անդամը պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի:
Լրագրողի հարցին, թե ԲԴԽ գործող նախագահը հայտարարում է, որ տարքիային սահմանափակում կա, որից հետո ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել՝ հղում անելով Դատական օրենսգրքին, Սահմանադրությանը, որտեղ դատավորների աշխատանքային տարիքը 65-ն է, մինչդեռ իր 66-ն է շուտով լրանում, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց.
«Այդ նույն օրենսգրքով նախկին ՍԴ նախագահը 70 տարին լրանալուց հետո ընտրվել էր ԲԴԽ նախագահ: Ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել դատական օրենսգիրքը, պետք է նայել հատկապես 186-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման ու դադարեցման հիմքերին, կտեսնեք՝ դատավորների համար տարիքային սահմանափակում նախատեսվո՞ւմ է այդ հոդվածում, բացի 112-րդ հոդվածի սահմանափակումները: Իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ»:
Նա նաև նշեց, որ ԲԴԽ-ի մեծ մասն իր ուսանողներն են, կոլեգաներն են, այնտեղ որևէ վատ մթնոլորտ չի տեսնում, շատ լավ կարելի է աշխատել:
Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է նրա կողմից արված այն հայտարարությունը, թե գնում է ԲԴԽ՝ «իր բռի մեջ հավաքելու դատավորներին», արդյոք այդպիսի արտահայտություն արե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչ է պատրաստվում անել ԲԴԽ-ում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց.
«Ես դատավիրավական բարեփոխումների իմ կյանքում 2 հայեցակարգ եմ մշակել ու հրապարակել։ Այնպես որ, ես ունեմ իմ տեսլականը թե դատական համակարգի, թե մնացած իրավապահ մարմինների կառուցվածքի, ֆունկցիաների, գործունեության վերաբերյալ։ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից՝ 5 դատավոր, 5 իրավաբան, ես այնտեղ ունեմ ընդամենը մեկ ձայն, ինչ որ գնում եմ, բուռս հավաքեմ, ես այդպիսի բաներ չեմ հայտարարել»:
Հարցին՝ արդյոք դատական համակարգում խնդիր տեսնո՞ւմ է, Գ.Ջհանգիրյանը պատասխանեց. «Ազնվորեն ասեմ, օրինակ, ես չեմ հասկանում, երբ ռազմական զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են խափանման միջոց կալանք կիրառելու, և դատարանն այդ մարդուն բաց է թողնում։ Կամ հսկայական զինվորական ռազմական արսենալը հայտնաբերում են մեկի մոտ և դրանով ուզում են մարդ կալանավորեն, բայց դատարանը մերժում է»:
Դիտարկմանը՝ վնգստացող դատավորների ճանաչո՞ւմ է, Գ.Ջհանգիրյանն ասաց. «Ես ինչքան տեղյակ եմ այդ համակարգում, չգիտեմ՝ կա՞ն այդպիսիք։ Դուք մոռանում եք, որ ես 12 տարի այդ համակարգում չեմ եղել, հո ես բոլոր դատավորներին անձամբ չեմ ճանաչում»։
Նա նաև հայտնեց, որ վաղը ժամը 11։00-ին հանդիպում ունի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, հույս ունի, որ մյուս օրն էլ ԲՀԿ-ի հետ հանդիպում կլինի:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում Գագիկ Ջհանգիրյանը հանդիպում է իմքայլականների հետ
- «Ժողովուրդ». Իշխանությունը որոշել է օրենք շրջանցել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան