Իշխան Սաղաթելյան. Ալիևն իր հոր արձանի փոխարեն կարող է կանգնեցնել Նիկոլի արձանը
«Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին ու թուրքերին այնքան զիջում է արել, որ գուցե Ալիևն իր հոր արձանի փոխարեն կամ դրա կողքը կարող է կանգնեցնել Նիկոլի արձանը։ Եթե այսպես շարունակվ, Թուրքիայում Աթաթուրքի արձանի կողքը կարող են կանգնեցնել Նիկոլի արձանը»,-News.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա հիմնավորում է՝ Փաշինյանն իրականացրել է թուրքերի ու ադրբեջանցիների տարիների երազանքը։
«Այս մարդը րոպե առաջ պետք է հեռանա։ Տնտեսական զարգացումից, առաջընթացից խոսող մարդկանց ես ասում եմ, մեր երկրին սպառնում է սոցիալ-տնտեսական կոլապս, որը բերելու է հումանիտար աղետի, մեր տնտեսությունը փլուզվում է։ 2-3 ամիս անց մենք խայտառակ վիճակում ենք հայտնվելու»,-ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։