Արդյո՞ք ԿԲ-ն արտարժույթ կներարկի շուկա
ՀՀ կենտրոնական բանկի այսօրվա տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,-ասվում է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։
Panorama.am-ը ԿԲ-ից փորձեց պարզել, թե իրականացվող գործառնություններն արդյո՞ք ենթադրում են շուկա որոշակի քանակով արտարժույթի ներարկում:
ԿԲ-ից հայտնեցին, որ արտարժույթի իրացվելիության գործիքներ են իրականացվում և այս պահին ավելին չեն կարող ասել, իսկ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի առաջիկայում հրապարակվելիք ամփոփագրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին