Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով մի քանի հանգամանքներ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ:
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Թուրքիան միացավ Հայաստանի շրջափակմանը՝ արգելելով Գյումրի-Կարս երկաթուղով փոխադրումները, որով մարդիկ եւ բեռները Հայաստանից հասնում էին Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք։ Անկարան շրջափակեց նաեւ Հայաստանից Թուրքիա տանող ավտոմայրուղիները։
Հայաստանից Ադրբեջանով դեպի Ռուսաստան է տանում նաեւ Իջեւան-Աղստաֆա երկաթուղին, ինչպես նաեւ խորհրդային տարիներին ամենակարճ ճանապարհն էր համարվում Հայաստան-Ղազախ-Թբիլիսի-Ռուսաստան ավտոմայրուղին։ Վերջինս դեպի Ռուսաստան մարդկանց եւ բեռների ավտոփոխադրումների ամենաբանուկ ճանապարհն էր։
Հունվարի 11-ի բանակցություններում խոսք անգամ չկա այս ճանապարհների ապաշրջափակման մասին, ինչը հայտարարված սպասվող տնտեսական համագործակցության պայմաններում ամենաբնական ճանապարհներն էին Հայաստանի զարգացման համար։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ։
Փոխարենը ապաշրջափակվում է Ադրբեջանը։ Հայաստանի հարավով անցնող ճանապարհների վերագործարկման եւ նոր ճանապարհների կառուցման շնորհիվ այն ամբողջապես լուծում է իր խնդիրները։ Ինչպես նաեւ իր խնդիրներն է լուծում Ռուսաստանը, որը այս ճանապարհների շնորհիվ կտրուկ ավելացնելու է իր ռազմական ներկայությունը Հայաստանի հարավում եւ ըստ էության Հայաստանին զրկելու է իր սուվերեն տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունից եւ իշխանությունից»,- գրել է Ենոքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման արդյուքների մասին
- Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան
- Թևան Պողոսյան. Փաշինյանը Մոսկվա գնացել էր առանց արգումենտի
- Արտյոմ Գեղամյան․ Փաշինյանի հնչեցրած անցումային արդարադատությունը՝ նրա արարքներին գնահատական տալու համար
- Թաթուլ Հակոբյան. Մոսկվայում Փաշինյանը երեկ չէր կարողանում նայել Իլհամ Ալիևի դեմքին
- Պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը Փաշինյանը մեզ անգամ չի ներկայացրել. Միքայել Համբարձումյան
- Մեսրոպ Մանուկյան. Նիկոլ Փաշինյանը 38.4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին ու հայ ժողովրդին
- Պուտինը՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանը․ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին
- Կրեմլում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Կիմ Բալայան. Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշիյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան