Միացյալ Նահանգներում գրանցել է կորոնավիրուսից մահվան դեպքերի նոր ռեկորդային քանակ
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները, ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների մահվան թիվը երկրորդ անգամ գերազանցել է չորս հազարը՝ հասնելով ռեկորդային 4 327-ի: Համալսարանի հրապարակած վիճակագրական տվյալները ներկայացնում է «ՌԻԱ նովոստին»:
ԱՄՆ-ում հունվարի 8-ին առաջին անգամ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը գերազանցեց չորս հազարը, այնուհետև հաղորդվեց 4085 մահվան մասին:
Համալսարանի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում բժիշկները ԱՄՆ-ում արձանագրել են COVID-19 վարակի 215,805 նոր դեպք:
Հոպքինսի համալսարանից ստացված տեղեկատվության համաձայն`ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 22,8 միլիոն դեպք, որից ավելի քան 380 հազարը մահացել են: