Շուռնուխում «ստաբիլ տյաժոլի» վիճակ է․համայնքապետ
Հայաստանի և սփյուռքի բարերարների աջակցությամբ Շուռնուխ գյուղում նոր թաղամաս կկառուցվի։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։
«Բարերարները պատրաստ են նոր թաղամաս կառուցել։12 չէ ,15 տուն կառուցել՝ գոմով,մեջն էլ անասուն, որ մարդիկ ապրեն,լինի շուռնուխաբնակ, թե՝ արցախցի։ Այսօր առաջին օգնությունը ստացել ենք՝ վառելիք են ուղարկում Շուռնուխ։Անունները դեռ չեմ կարող հրապարակել, բայց կան պատրաստակամ մարդիկ»,-ասաց Արշակյանը։
Մեր դիտարկմանը,թե ինչ իրավիճակ է այս պահին գյուղում, լարվածություն կա,թե ոչ, Արշակյանը պատասխանեց․
«Եղբայրս մի խոսք ունի՝ «ստաբիլ տյաժոլի», տհաճ իրավիճակ է մեզ մոտ, ծանր չէ, բայց տհաճ է»։
Շուռնուխցիների համար դեռ հասնակալի չէ ,թե ինչպես է ստացվել,որ Շուռնուխը լինելով հայկական տարածք, GPS-ով մի մասը հանձնվում է Ադրբեջանին։ Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ թուրքերի տեղակայումից հետո կարողացել է մեկ անգամ հանդիպել է թուրք և ռուս գեներալներին։
«Կարող եմ ասել մի բան, այս ամենը դեռ վերջնական չէ, սահմանագիծը վերջնական չէ։ Ուղղակի նախանական տվյալներով այդ թաղամասը պետք է լինի իրենցը՝ ամեն ինչ «բիզիմդիր» պետք է անեն,որովհետև գուգլի GPS-ն այդպես է ցույց տալիս։ Իրենք ասում են, որ դա ոչ հայ սահմանապահի, ոչ ռուսի,ոչ էլ իրենց որոշելիքը չէ»,-ասաց Արշակյանն ու հստակեցրեց,թե ում որոշելիքն է․
«Մատը ցցում է վերև տոլի Ալլահին, տոլլի Աստծուն, չգիտեմ»,-ասաց համայնքի ղեկավարն ու շարունակեց․ «Ախորժակը ուտելուց է բացվում,դրանք էտ լրբերն են, տվիր կուզեն, կուզեն, մի տեղ պետք ա դրանց տոռմուզ արած։Եթե այսպես շարունակվեց, մեկ ուրիշ համայնքի հերթն էլ կգա, պետք է կանգ առնել։ Թուրքը թուրք ա մնում, ախորժակն էլ միշտ բաց ա»։
Իսկ արգելակման հնարավորությունը համայնքի հնարավորություններից դուրս է։ Արշակյանն ասում է, որ ունեն կազմ պատրաստ , զինված ջոկատներ, սակայն,եթե ուժ գործադրեն նոր պատերազմ կսկվի։ Նրա կարծիքով ՝ մեր երկրի ղեկավարությունը պետք է կարողանա «սեղմի այդ արգելակը» կամ էլ փակի թուրքի ախորժակը։
Ինչ վերաբերում է գյուղում ադրբեջանցիների կողմից տեղադրված ցուցանակին, ապա Շուռնուխի ղեկավարը փաստեց, որ իսկապես, Շուռնուխում ադրբեջաներեն գրառմամբ ցուցանակ են տեղադրել։
«Ադրբեջաներեն պաստառ է տեղադրված, գրված է Կուբաթլուի շրջան, գյուղ՝ Շուռնուխ։ Ես ուզում էի պոկեի, բայց բերելու էին նորից տեղադրեին , երկու զինվոր էլ կողքին։ Դրա վերևի տան բնակիչը, երեխաները պետք է ոչ միայն ցունանակը տեսնեին, այլև երկու թուրք զինվոր էլ հետը։ Նման դեպք եղել է Գորիսի շրջանում՝ պաստառը պոկել էին , բերեցին նոր ցուցանակ դրեցին, հետն էլ նոր պոստ՝ զինվորներով»,-պարզաբանեց համայնքի ղեկավարը, միաժամանակ հայտնելով, որ հայկական ցուցանակն իր տեղում է։
«Մեր պաստառը մնում է, Աստված չանի բախտները փորձեն մեր ցուցանակին ձեռք տան, շատ չէ, մեր գյուղից երկու կանայք կոպալներով դուրս գան, զենքը թողնեն տանը, դրանք նապաստակի նման կփախնեն,դրանց թիկունքը քանի հարյուր կիլոմետր հեռու է, իրանք վախկոտ են, նապաստակի նման կփախնեն»,-եզրափակեց շուռնուխցի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին