Պոպովի արձագանքը հարուցվելիք քրգործի շրջանակներում Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44 օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածին ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով հարուցվելիք քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն ապացուցող հերթական ապացույցն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«ՌԴ ԱԳՆ արձագանքը հավաստում է հիշյալ քրեական գործով ապագա մեղադրյալ Նիկոլ Փաշինյանի կողմից դիտավորյալ կերպով հայանպաստ բանակցությունները տապալելուն, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի նախաձեռնումն արդարացնելուն ու Արցախի ինքնորոշման իրավունքին մահացու հարված հասցնելուն ուղղված դիտավորյալ գործողությունները»,- գրել է նա։
Այսօր ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովը հայտարարություն էր արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան