Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն
Նախօրեին Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն՝ 4-ը Ջաբրայիլից, 1-ը Սյունիքի մարզի ու Արցախի միջանկյալ տարածքից, 2-ը՝ Ֆիզուլիի շրջանից: Panorama.am-ը տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանից:
«Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 12-ը հայտնաբերվել է 1229 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ»,- նշեց նա:
Հունան Թադևոսյանը հայտնեց, որ այսօր մեկական խումբ որոնողական աշխատանքներ են իրականացում Քարին տակում, Թալիշ-Մատաղիս ուղղություններում, երկու խումբ՝ Հադրութում:
«Որոնողական աշխատանքներին փրկարարական ջոկատների հետ աշխատում են նաև ծնողները, տեղանքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած կամավորներ»,- ասաց ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Հարակից հրապարակումներ`
- Սղնախի, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 11 զոհվածի աճյուն
- Նոյեմբերի 13-ից հետո հայտնաբերվել է 1211 աճյունն. ԱՀ ԱԻՊԾ
- Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել
- Ջաբրայիլի դիրքերում 3 զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել
- Արցախում երեկվա որոնողական աշխատանքների ընթացքում աճյուն չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան