Թշնամու կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վարդան Կիրակոսյանը. ՊԲ
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԲ-ից։
«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Արցախում հնչած կրակոցները որակում է հրադադարի ռեժիմի խախտում
- Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի, հրադադարի ռեժիմի խախտման, Արցախի ստատուսի մասին
- Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են. ԱՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան