Իրանագետ. Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է՝ չօգտագործելով Գյումրի-Կարս առկա երկաթուղին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով տնտեսական ապաշրջափակման հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի տարածքով անցնելիք երկաթուղու հրապարակված քարտեզին, գրում է.
«Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր (Նախիջևան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատված։
Այսինքն Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է, չօգտագործելով Գյումրի (Հայաստան)-Կարս (Թուրքիա) արդեն իսկ առկա երկաթուղին, որը միացած է նաև Նախիջևանին։
Նպատակներն, ըստ իս, երկուսն են և միմյանց հետ փոխշաղկապված.
1․ Թուրքիա-Նախիջևան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծումը՝ շրջանցելով Հայաստանը
2․ Թուրքիա-Ադրբեջան «միջանցքի» վրա Հայաստանի ազդեցությունը հնարավոր նվազագույնին հասցնելը»։
«Կոմերսանտ»-ի քարտեզը՝»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին